Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հիշենք` այսօր Դեկտեմբերի 7-ն է

Հիշենք` այսօր Դեկտեմբերի 7-ն է
07.12.2012 | 14:44

Մհեր Մկրտչյանը «Ցնցում» վերնագրով մի պոեմ էր գրել երկրաշարժից հետո` «Որքա՜ն մատաղ է մորթվել առանց դանակ, որքան ծիծաղ, որքան հույսեր ու որքան սեր է փշրվել...»:
Երբ Եղիշե Չարենցը 1926 թվականի երկրաշարժից հետո Գյումրիի մասին գրում էր` «Կանցնես դու մի օր այստեղից, Քեզ կողջունե երգը զուռնայի, Եվ Գյումրին` գորշ, դեղին, Մռայլ ու անտարբեր կնայի...», և Գյումրին այն ժամանակ Չարենցին չէր կարող բերել լուսավոր պատկերների տեսլականը: 1988-ին ավելի սոսկալի էր հարվածը, և, բնական է, որ վերականգնումն էլ պիտի տարիներ տևեր, մանավանդ, որ Հայաստան երկիրը մեն մենակ մնաց աղետի հետևանքները վերացնելու գործում: Մտքի վրա` տարտամ հոգնություն, հոգու վրա` մոռացված երգի նվագի նմանվող տրտմություն ու թախիծ:
Երկու տարի և… թալան:
«Երկու տարում աղետի գոտին կվերականգնենք»,-ասաց Գորբաչովը, և մենք հավատացինք: Հավատալու հիմքեր ունեինք. ամբողջ Միությունն իր շինարարական ռեսուրը կուտակել էր աղեի գոտում: Եվ կկառուցվեր, եթե…
Եթե հենց այդ ժամանակներին չհամընկներ Սովետի փուզումը, և անկախության գործընթաց սկսած միութենական հանրապետությունները հետ չկանչեին իրենց շինարարներին: Այն, ինչ կատարվեց այդ շրջանում, դժվար է մարդկային բանականության որևէ անկյունում տեղավորել. սկսվեց համատարած թալանը: Կառուցողական վիթխարի ռեսուրսները, որ կուտակված էին աղետի գոտում, թալանվեցին անմարդկային եղանակներով: Շինարարական նյութերի հսկայական պաշար էր հավաքված, կառուցվել էին բանվորական ժամանակավոր ավաններ: Ի՞նչն էր խանգարում, որ աղետի գոտուց շինարար բանվորների հեռանալու հետևանքով թափուր մնացած աշխատատեղերը տրամադրվեին տեղի բնակիչներին, մանավանդ, որ կամ ավերված, կամ թալանված գործարանների հազարավոր բանվորներ աշխատանքից զրկված էին:
...Սա համարենք անցյալ և այսօր մեր տրամադրությունը խառնենք երկրաշարժից տուժած քաղաքների, ավանների, գյուղերի բնակչությանը; Խառնենք ու այսօր զսպենք մեր առօրյա ուրախությունները, հրճվանքը... Հիշենք պարզապես, որ այսօր ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ն Է:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 7019

Մեկնաբանություններ